
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Գորիի հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 10 մեքենա է վնասվել։
Ականատեսների վկայությամբ՝ սկզբում իրար են բախվել երկու մեքենաներ, ապա վնասվել նշված մեքենաների հետևից շարժվող 8 այլ մեքենաներ։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։