Բաթումիիում ավելի քան 700 բնակիչ ստիպված կլքի իր տունը

Բաթումիիում ավելի քան 700 բնակիչ ստիպված կլքի իր տունը

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի շինարարության պատճառով 774 ընտանիք ստիպված կլինի լքել իրենց տները:

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեն օրեր առաջ հանդիպել է հիշյալ ճանապարհի տարածքում բնակվող ընտանիքների հետ, ներկայացրել խնդրի էությունը: 218 ընտանիք իրենց տները լքելու մասին պայմանագիրն արդեն ստորագրել է: Փոխանցում է «Business week» լրատվականը:

14 կմ. երկարության Բաթումիի շրջանցիկ ճանապարհը կունենա 19 կամուրջ, 4 տրանսպորտային հանգույց, 5 թունել և 57 ջրթող խողովակ: 2017-2020 թթ․ ծրագրված նախագիծը կֆինանսավորվի Զարգացման ասիական բանկի և Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի կողմից:

Սեթուրիձեի պարզաբանմամբ, գոյություն ունեցող ավտոճանապարհն անցնում է զբոսաշրջային գոտու և բնակելի տներին հարակից նեղ ճանապարհներով, ինչը դժվարեցնում է տարանցիկ տրանսպորտի երթևեկությունը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting