Ասպինձա-Ախալքալաք ճանապարհին այսօր՝ հուլիսի 25-ին, վթար է տեղի ունեցել:Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային։ Նրանց տեղեկություններով՝ մեքենայում եղել է նաեւ փոքր երեխա։
«Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել ճանապարհի եզրին, և բեռնատարը բախվել է դրան։ Մեքենայում եղել է մանկահասակ երեխա ունեցող ընտանիք։ Թեթև վնասվածքներ ունեն»,- «Հարավային Դարպաս»-ին ասում է ականատես Գրիգոլ Օքրոաձեն։
Հայտնի չէ, թե տուժածները արդյոք տեղափոխվել են կլինիկա, և ինչ հոդվածով է սկսվել հետաքննությունը։
Սպասում ենք շտապ բուժօգնության ծառայության և ՆԳՆ-ի արձագանքին։