
Խոնիի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել. Ըստ առկա տեղեկությունների՝ Ջիխայշի գյուղում հարեւանը սառը զենքով վիրավորել է հարեւանին, ով մահացել է։ Հաղորդում է interpressnews.ge-ն։
Թե որն է եղել պատճառը, հայտնի չէ, սակայն սպանությանը նախորդել է փոխադարձ վիճաբանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
ՆԳՆ-ից հայտնում են, որ տաք հետապնդման արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել։ Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։