Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` կեղծ արժույթ վերցնելու փաստով ձերբակալվել է երկու անձ։
Հաղորդագրության համաձայն, քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, նախնական պայմանավորվածությամբ, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Քութայիսի քաղաքում տեղակայված տարադրամի փոխանակման կետերից կեղծ արժույթ են վերցրել։
«Հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 650 դոլարի չափով 13 կեղծ 50 դոլարանոց թղթադրամ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:aliq.ge