Եվրախորհրդարանում վաղը քվեարկության կդրվի Վրաստան-ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Եվրախորհրդարանում վաղը քվեարկության կդրվի Վրաստան-ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում վաղը՝ փետրվարի 2-ին, քվեարկության կդրվի Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը:

Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) կողմ էր քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ մուտքի իրավունքի տրամադրամանը։ Քվեարկությանը մասնակցած 45 պատգամավորներից 42-ը կողմ էր քվեարկել, 2-ը՝ դեմ, 1-ը ձեռնպահ էր մնացել:

2016թ․ դեկտեմբերի 13-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը (COREPER) հաստատել է Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից Եվրախորհրդարանի հետ ստորագրված համաձայնագիրը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting