ԱՄՆ-ում Սալի անունով արևմտյան հարթավայրային գորիլան, որին ութ տարի արու էին համարում, պարզվել է, որ էգ է և հանկարծ ձագ է ծնել: Այս մասին հայտնում են կենդանաբանական այգու Columbus Zoo and Aquarium-ի աշխատակիցները։
Ութամյա Սալին 2019 թվականից ապրում է Օհայո նահանգի Սինցինատի արվարձանում գտնվող «Կոլումբուս» կենդանաբանական այգում:
Գորիլան ծնվել է մեկ այլ կենդանաբանական այգում, որի աշխատակիցները սխալմամբ կարծել են, որ արու է: Ներկայիս բնակության վայր ժամանելուն պես Սալին չի հետազոտվել, քանի որ ակտիվ էր և առողջ։ Չորս տարի կարծել են, թե այդ գորիլան արու է, մինչև որ 2023 թվականի հուլիսի կեսերին նա անսպասելիորեն ձագ է լույս աշխարհ բերել, ինչը զարմացրել է կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցներին։
Փորձագետները բացատրել են, որ մինչև ութ տարեկան արու և էգ գորիլաները մոտավորապես նույն տեսքն ունեն: Տարիքի հետ կենդանիները ձեռք են բերում սեռական դիմորֆիզմ։ Նրանց մեջքի վրա ձևավորվում է արծաթափայլ մորթի և սագիտալ հարություն, ինչն էլ նրանց տարբերում է էգերից։ shantnews.am