
Այսօր՝ հուլիսի 26-ին, Բաթումում երկու ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել.
Բախումից հետո մեքենաներից մեկը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ.
Միջադեպը տեղի է ունեցել Խիմշիաշվիլին և Ճավճավաձե փողոցները միացնող խաչմերուկում։
Ականատեսի խոսքով՝ կանգառում մեկ մարդ է եղել, նա թեթեւ վնասվածքներ է ստացել կոտրված ապակու բեկորներից։
Վթարի մասնակիցներից ոչ մեկին, այդ թվում՝ կանգառում գտնվողին, բժշկական հաստատություն ուղարկելու կարիք չի եղել։