«Խաղաղության կամուրջի» վերականգնումն ավարտվել է

«Խաղաղության կամուրջի» վերականգնումն ավարտվել է

Ավարտվել են «Խաղաղության կամուրջի» վերականգնողական աշխատանքները: Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշեց Կալաձեն, կամրջի վերականգնման գործընթացն իրականացվել է օտարերկրյա և վրացի մասնագետների ակտիվ հսկողության ներքո։

«Սկսեցինք «Խաղաղության կամուրջի» վերականգնողական աշխատանքները, որը վատ վիճակում էր, վերանորոգման ու բարեկարգման կարիք ուներ։ Ներկայումս արդեն ավարտվել են մոտ 200 մետր երկարությամբ հետիոտնային կամրջի վնասված հատվածների վերականգնման ու ամրացման աշխատանքները։ Վերականգնվել են կամրջի կախոցները, ինչի համար կազմակերպվել են հատուկ կոնստրուկցիաներ, վերականգնվել են դեֆորմացված աստիճանները։ Բացի այդ, վերականգնվել է Մտկվարիի ձախ ափին գտնվող կամրջի վնասված հենասյունը։ Այսօր «Խաղաղության կամուրջը» ամեն կերպ ապահով է, աշխատանքներն ավարտված են։ Միակ բանը, որ մնում է և կարվի առաջիկա ամիսներին, կամրջի վրա նոր լույսերի տեղադրումն է»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 400 հազար լարի։ 1tv.ge