2016 թվականից ի՞նչ աշխատանքներ են անավարտ մնացել

2016 թվականից ի՞նչ աշխատանքներ են անավարտ մնացել

Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2016 թվականից անավարտ են մնացել մի շարք աշխատանքներ, որոնց համար նախատեսված էր ծախսել շուրջ 400 հազար լարի:

Հունվարի 31-ին պատգամավոր Հենզել Մկոյանի Նինծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և գամգեոբայի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ որոշակի պատճառներով անավարտ են մնացել Դիլիֆ, Հեշտիա և Գորելովկա գյուղերի մանկապարտեզներում տարվող աշխատանքները, Ուչմանա և Մեծ Արագյալ գյուղերում ջրավազանների կառուցման աշխատանքները և Սաթխա գյուղում ջրագծի տարման աշխատանքները: Վերջինիս անավարտ մնալու պատճառը տվյալ ոլորտի մասնագետների պակասն է:

Նինոծմինդա քաղաքում անավարտ են մնացել մարզասրահի վերանորոգման, գերեզմանատան ցանկապատման, կոյուղիների և վարչական շենքի հետ կապված աշխատանքները: Նիստի ընթացքում որոշվեց, որ վերոնշյալ անավարտ աշխատանքները պետք է անպայման ավարտին հասցվեն 2017 թվականին:
Մանրամասները լսեք մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting