Նինոծմինդա քաղաքի Տերյան և Պուշկին փողոցների բնակիչների խոսքով, արդեն երրորդ օրն է, ինչ վնասված վիճակում են գտնվում նշված փողոցների ջրագիծն ու կոյուղին:
Բնակիչները նշում են, որ դիմել են Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի բաժին, սակայն ոչ մի աշխատանք դեռևս չի տարվում խնդրի լուծման ուղղությամբ:
Ճշտելու համար մենք կապ հաստատեցինք Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի բաժնի ղեկավար Արզուն Գորոյանի հետ: Նա մեզ պատասխանեց, որ խնդիրների մասին տեղյակ են և դրանք կլուծեն երկու օրվա ընթացքում:
Այս օրերի խիստ սառնամանիքների պատճառով երկու փողոցներում հավաքված ջուրը վերածվում է սառույցի, ինչը ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաների համար մեծ անհարմարություններ է ստեղծում:
Գարուշ Արզումանյան