Վրաստանի ծննդատներից մեկում մնացած երեխայի պատմությունը

Վրաստանի ծննդատներից մեկում մնացած երեխայի պատմությունը

Մարիամ անունով աղջկա պատմությունը, ում մայրը թողել էր Վրաստանի ծննդատներից մեկում, աշխուժացրել է սոցցանցերի վրացական հատվածը։

Բուժհաստատության բժիշկ Դիանա Խոնելիձեն գրել է ծննդատներից մեկում մոր թողած երեխայի պատմության մասին։ Նրա խոսքով` մայրը նման որոշում կայացնելու պատճառը հարազատների ու ընկերների դատապարտման վախն էր:

«Միայն նա է մեղավոր, որ իրեն ծնած երեխային կկորցնի, իսկ նրա գոյության մասին կիմանան հարեւաններն ու հարազատները։ Մենք մինչև վերջին րոպեն հավատում էինք, որ նա կփոխի իր միտքը, բայց ոչ համոզելը, ոչ խնդրանքը, ոչ սոցիալական աշխատողների օգնության խոստումը որևէ ազդեցություն չթողեցին նրա վրա»,- գրել է բժիշկը։

Այս պատմությունը բաժանեց օգտատերերին երկու խմբի. ոմանք կարծում են, որ երեխային թողած կնոջը չի կարելի դատապարտել՝ չիմանալով նման արարքի բոլոր պատճառները: Նրանց կարծիքով՝ կինն ինքը զոհ է եղել և իրավունք ուներ ինքնուրույն որոշում կայացնել։

Վերջիններս կատաղած պահանջում են պատիժ աղջկա մոր համար և կարծում են, որ նման արարքները պետք է պատժվեն քրեօրեն։

Շատերը նաև դատապարտեցին բժշկին և պատմությունը տարածող հեռուստաընկերություններին՝ կարծիք հայտնելով, որ պատմության լուսաբանումը կարող է խրախուսել կանանց՝ վախենալով հրապարակայնությունից, գաղտնի հեռացնել անցանկալի երեխաներին:

Միակ բանը, ինչի շուրջ համաձայնել են օգտատերերը, երեխային երջանկություն մաղթելն ու Մարիամի համար նոր ծնողներ դառնալու ցանկությունն էր։