Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը, որը հայտնի էր 1990 թվականի «Nothing Compares 2 U» երգով, գլխավորելով աշխարհի հիթերը, մահացել է 56 տարեկան հասակում:
«Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին: Նրա ընտանիքը և ընկերները խնդրել են գաղտնիություն պահպանել այս շատ դժվար պահին», – RTE-ն մեջբերում է երգչուհու ընտանիքի հայտարարությունը:
«Բոլորն էլ փոփ աստղ են ուզում, տեսնո՞ւմ եք, բայց ես բողոքի երգչուհի եմ, ես ուղղակի կուտակված բաներ ունեի կրծքիցս հանելու համար, փառքի ցանկություն չունեի»,-գրել է երգչուհին իր 2021 թվականի «Հիշողություններ» հուշագրությունում։
2022 թվականի հունվարի 5-ին անհետացել է Շինեյդ Օ՝Քոննորի 17-ամյա որդին՝ Շեյնը: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են տղայի դին: Հետագայում իրավապահները հայտնել են, որ Շեյնն ինքնասպան է եղել: Տղան հոգեկան խնդիրներ է ունեցել:
Այդ ողբերգությունից հետո Շինեյդ Օ՝Քոննորի հոգեկան վիճակը վատթարացել է: Սոցիալական ցանցերում նա գրել է, որ ցանկանում է հեռանալ կյանքից:
Շինեյդ Օ՝Քոնորը չորս անգամ է ամուսնացել և ամեն ամուսնությունից մեկական երեխա է ունեցել:
Երգչուհու մահվան պստճառը դեռ հայտնի չէ: