Սամցխե-Ջավախքում գրանցվել է հերթական երկրաշարժն

Սամցխե-Ջավախքում գրանցվել է հերթական երկրաշարժն

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 28-ին, Թբիլիսիի ժամանակով 09:55-ին, Ախալցիխեի քաղաքապետարանի Ածղուրի գյուղի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մակերևույթից 8 կիլոմետր խորության վրա։

Տեղեկության համար, երեկ՝ հուլիսի 27-ին, Բակուրիանի ավանում նույնպես երկրաշարժ է տեղի ունեցել՝3,4 մագնիտուդով։ Ընթացիկ ամսում տարածաշրջանում, այդ թվում՝ Սամեբա գյուղի մոտակայքում, դիտվել են մի շարք ցածր ուժգնությամբ երկրաշարժեր։ sknews.ge