Ռուսաստանի Դաշնության խորհուրդը կողմ է քվեարկել զորակոչի տարիքը մինչև 30 տարեկանը բարձրացնելուն

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը կողմ է քվեարկել զորակոչի տարիքը մինչև 30 տարեկանը բարձրացնելուն

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը կողմ է արտահայտվել զորակոչի տարիքը զինվորական ծառայության 27-ից 30-ի բարձրացնելուն։ Համապատասխան նախաձեռնությանը աջակցել է 159 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել։

Մինչ այդ՝ հուլիսի 25-ին, նշված փոփոխությունը հաստատվել էր ՌԴ Պետդումայի կողմից։

Վերանայված օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայության նվազագույն տարիքը՝ 18 տարին, մնացել է անփոփոխ։

Նշենք, որ օրենքի նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր զինվորական զորակոչի նվազագույն տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի։ Այս տեսքով այն հունիսին առաջին ընթերցմամբ հաստատվել էր Դումայի կողմից, սակայն անցած շաբաթ օրենսդրական նախաձեռնության մեջ հանկարծակի փոփոխություն կատարվեց և զորակոչի տարիքի ստորին շեմը մնաց անփոփոխ։

Բացի այդ, նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտոպոլովը հայտարարեց, որ աստիճանաբար կբարձրանա զինվորական զորակոչի տարիքի վերին շեմը։ Սակայն վերջնական հաստատված փաստաթղթի համաձայն՝ անցումային շրջան չի լինելու, և 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչի առավելագույն տարիքը կավելացվի մինչև 30 տարի։



Opinion, pooling and voting