Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է:

Ռուսաստանցիներն սկսել են ավելի քիչ դրամական փոխանցումներ կատարել Վրաստան, Ղազախստան եւ Հայաստան։ 

2023թ. մայիսին ռուսաստանցիները 625,9 մլն դոլար են փոխանցել Վրաստան, Ղազախստան եւ Հայաստան։ Նշվել է, որ փոխանցումների ներկա ծավալը նվազել է 33 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Եթե համեմատենք անկման տոկոսները չորս բարեկամական երկրների միջեւ, ապա ավելի շատ կորցրել է Ղազախստանը։ Ռուսական փոխանցումների քանակը Ղազախստան նվազել է 78 տոկոսով։ Երկրորդ տեղում Վրաստանն է, այնուհետեւ՝ Ղրղըզստանը։ Իսկ ահա Հայաստանում փոխանցումները մինուսային նիշերի չեն հասել։

Փորձագետները նշել են, որ փոխանցումների ծավալն այդ չորս բարեկամական հանրապետություններ ավելանում էր 2022թ. ապրիլից։ Դա, նախ եւ առաջ, կապված էր ռելոկանտների զանգվածային տեղափոխման հետ։ Ֆինանսների հոսքի աճի բարձրակետը 2022թ. հոկտեմբերին էր։ Այդ ժամանակ ռուսաստանցիները 1,1 մլրդ դոլար են փոխանցել օտարերկրյա բանկերի հաշիվներին։

Այժմ ֆինանսական հոսքը նվազում է մի քանի պատճառներով. ռելոկանտների մի մասը վերադարձել է Ռուսաստան, որոշ բանկեր դժվարություններ ունեն փոխանցումների համակարգերի հետ կապված՝ պատժամիջոցների պատճառով։ Եվ որպես երրորդ պատճառ փորձագետները նշում են այն, որ օտարերկրյա բանկերը չեն ցանկանում հայտնվել երկրորդային պատժամիջոցների տակ։tv9news.ge