Կաշխատի՞ Նինոծմինդա քաղաքի շատրվանը, թե՞ ոչ

Կաշխատի՞ Նինոծմինդա քաղաքի շատրվանը, թե՞ ոչ

2021 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ իրականացվող «Վերանորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում վերակառուցվել է երկու հանրային այգի։

Ծրագրի շրջանակներում Նինոծմինդա քաղաքում վերակառուցվել են Հայոս Քարթլոսի զբոսայգին , Կենտրոնական այգին և Մշակույթի կենտրոնի բակը։

Այս պահին իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ զբոսայգիների տարածքների երկայնքով արհեստական ​​խոտածածկով դեկորատիվ պարիսպ, Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ տեղադրվել են դարպասներ, կառուցվել են սանհանգույցներ, տեղադրվել են ատրակցիոններ, սիզամարգ ; տնկվել են թփեր ու ծառեր, տեղադրվեցին նստարաններ, գիշերային լույսեր, նստարաններին կից տեղադրվեցին աղբամաններ։ Մշակույթի կենտրոնի բակում գտնվող շատրվանը վերանորոգվել է, սակայն ցայտաղբյուրը մինչ օրս չի գործում։ Այս հարցով կապվել ենք քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանի բյուջեից հատկացվել են ֆինանսներ, որոնց համար անցկացվել է բարձրավոլտ հոսանք, իսկ մնացած աշխատանքները պետք է կատարի ընկերությունը։

Մենք կապվեցինք ընկերության կուրատորի հետ, ով պատասխանեց, որ այս տարի շատրվանը կվերանորոգվի, արդեն հրավիրել են մասնագետների, ովքեր արդեն երկու անգամ ուսումնասիրել են շատրվանը, մնում է վերլուծություն անել բնակիչների անվտանգության համար, որպեսզի Թբիլիսիում ստեղծված իրավիճակները չկրկնվի և միայն դրանից հետո շատրվանը կգործի։

Քաղաքի բնակիչներն ու հյուրերը ստացել են հանգստանալու և ազատ ժամանակ անցկացնելու գեղեցիկ վայրեր, իսկ երեխաները՝ խաղալու հնարավորություն։

Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է Saba Construction շինարարական ընկերությունը։