
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի մինի մարզադաշտը գտնվում է անմխիթար վիճակում եւ օգտագորրծման պիտանի չէ:
Ղուլալիսի բնակիչների խոսքով. «Գյուղի մինի մարզադաշտը անմխիթար վիճակում է լավ կլիներ որ ուշադրություն դարձվեր, ինչքան հնարավորությունները շատ լինեն այդքան գյուղը կզարգանա, երիտասարդներն էլ զբաղմունք կունենան»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Վերոնշյալ հարցի շուրջ զրուցեցինք Ղուլալիս գյուղի ներկայացուցիչ Խաչատուր Սարգսյանի հետ:
Նրա խոսքով. «Դպրոցի տարածքում ունենք խաղադաշտ որից օգտվում են նաեւ գյուղի երիտասարդները: Իսկ ինչ վերաբերվում գյուղի ծայրամասում գտնվող խաղադաշտին, այն կառուցվել է պետության կողմից բայց ավարտին հասցված չէ: Այս տարի դեռ ոչ մի աշխատանք չի նախատեսվում տվյալ խաղադաշտի համար: Գյուղական ծրագրով ունենք 16 000 լարի գումար, որը նախատեսել ենք ջրահեռացման համակարգի կառուցման համար: Իսկ խաղադաշտի հետ կապված գյուղում ունենք բարերար, ով անձնական ուժերով սկսել է կառուցել խաղադաշտ, այդ պատճառով չենք ուզում գումար ծախսել հին խաղադաշտի վրա»:
Կարդացեք նաև՝