
Թբիլիսիի բնակելի թաղամասում կին է մահացել ավտոմեքենայի անիվների տակ
Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ, այնուհետև բախվել ցանկապատին Թբիլիսի-Գլդանի բնակելի թաղամասում, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումն ու վրաերթի ենթարկել մի կնոջ։ Նա տեղում մահացել է։
Ոստիկանությունը կպարզի վթարի բոլոր մանրամասները։