
Կեդայի շրջանի Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ տուժել է ինը մարդ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Formula հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մայրուղու վրա բախվել են երկու ավտոմեքենա։
Այս պահին բոլոր տուժածները, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել են կլինիկա։
Ոստիկանությունը դեպքի վայրում է և փորձում է պարզել վթարի մանրամասները։