Արտերկիր մեկնելու պատճառով ուսումը կիսատ է թողել շուրջ 5508 աշակերտ

Արտերկիր մեկնելու պատճառով ուսումը կիսատ է թողել շուրջ 5508 աշակերտ

Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան կապերի կենտրոնի  պատրաստած ուսումնասիրությունը, որը փորձել է պարզել 2013-2022 թվականներին աշակերտների ուսումը կիսատ թողնելու պատճառները, ցույց է տալիս, որ ընտանիքների հետ արտերկիր մեկնելու պատճառով վրացական դպրոցներից հեռացած երեխաների թիվը կրկնապատկվել է։

Այս բաղադրիչի հետազոտությունը հիմնված է Հանրային պաշտպանի խորհրդարանական զեկույցների վրա, որոնց տվյալներով` 2022 թվականին ընտանիքներով արտերկիր մեկնելու համար դպրոցը թողած աշակերտների թիվը գերազանցել է 5 հազարը։

Հանրային պաշտպանի զեկույցների համաձայն, այն երեխաների թիվը, որոնք վերջին երեք տարում ուսումը թողնելու պատճառ են նշել երկրից մեկնելը՝ գերազանցել է 8 000-ը:

  • 2022 թվական՝ 5 508 երեխա,
  • 2021 թվական՝ 2 698 երեխա,
  • 2020 թվական՝ 1 358 երեխա:

Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնն ուսումնասիրության մեջ գրում է, որ երեխաների դպրոցն ավարտելու խնդիրը մեծապես կախված է սոցիալ-տնտեսական գործոններից: aliq.ge