Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության 55,4%-ն ապրում է աղքատության միջազգային շեմից ցածր՝ օրական 6,85 դոլարից պակաս գումարով։
Վրաստանի Ազգային վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի բնակչության 15,6%-ն ապրում է աղքատության բացարձակ շեմից ցածր, ինչը կազմում է մոտ 580 հազար մարդ։
Վրաստանում աղքատության բարձր մակարդակն ավելի է բարդանում նրանով, որ երկրի մարզերն ու քաղաքապետարանները խիստ տարբերվում են միմյանցից տնտեսական զարգացման և եկամուտների մակարդակով։ Պետությունը փորձում է մեղմել այդ տարբերությունը՝ պետբյուջեից գումարների վերաբաշխմամբ։ Ընթացիկ տարվա մայիսի տվյալներով, կենսապահովման նպաստ է ստացել 488 հազար մարդ, ինչը կազմում է Վրաստանի բնակչության 13,1%-ը։
Ստորեւ ներկայացնում ենք Վրաստանի այն 5 մունիցիպալիտետները, որտեղ բնակչության ամենացածր մասնաբաժինն է ստանում կենսապահովման նպաստ, և 2 մունիցիպալիտետ, որտեղ կենսապահովման նպաստ ստացողների մասնաբաժինն ամենաբարձրն է։
Ամենաքիչ սոցիալական նպաստ ստացող շրջանների շարքում 5-րդ տեղում Ախալցիխեի մունիցիպալիտետն է։ 2023 թվականի մայիսին մունիցիպալիտետում սոցիալական նպաստ է ստացել 3130 մարդ։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ախալցիխեի շրջանում բնակվում է 39 588 մարդ, ըստ այդմ՝ Ախալցիխեի բնակչության շրջանում կենսապահովման նպաստ ստացողների տեսակարար կշիռը կազմում է 7,9%:
Չորրորդ եւ երրորդ տեղերում են Փոթիի և Քութայիսիի շրջաները։ Փոթիում սոցիալական օգնություն է ստանում 2880 մարդ, որը շրջանի բնակչության 6,9%-ն է կազմում։ Քութայիսիում 8624 մարդ է ստանում սոցիալական նպաստ, որը բնակչության 6,6%-ն է կազմում։
2023 թվականի մայիսին Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրուստի միջոց է ստացել 2596 մարդ։ Ախալքալաքի շրջանում նպաստ ստացողների տեսակարար կշիռը 6,6% է, և այս ցուցանիշով Ախալքալաքն առաջ է անցել միայն մեկ Թերջոլիի շրջանից։ Համաճարակի ընթացքում Ախալքալաքում ավելացել է նաև նպաստ ստացողների թիվը, և չնայած 2023 թվականի կրճատմանը, այն դեռ չի վերադարձել նախահամաճարակային շրջանի մակարդակին։ Ախալքալաքի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեն կազմում է 23 մլն լարի, որը շրջանի մեկ բնակչի համար կազմում է 590 լարի։ Հարկ է նշել նաև, որ 5 տարի առաջ Ախալքալաքում նպաստ ստացողների թիվը կազմել է 1773 մարդ, 2020-ին՝ 1655, իսկ 2022-ին՝ 2954:
Վրաստանում ամենշատ նպաստ ստանում են Մեստիայի և Օնիի բնակիչները: Սոցիալական նպաստ է ստանում Մեստիայի բնակչության 35,7%-ը, որը անցած տարի կազմում էր 72,1%, իսկ Օնիում նպաստ է ստանում շրջանի բնակչության 31%-ը: jnews.ge