Ամերիկյան Military Watch հրատարակությունը ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչն անվանել է ամենավտանգավորը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում։ Ընդհանուր առմամբ, հրատարակությունը վերլուծել է 15 ռուսական կործանիչ՝ դասակարգելով դրանք ըստ մարտունակության և վտանգի։
Նշվում է, որ ռուսական օդուժը զգալիորեն զիջում է խորհրդայինին, սակայն, այնուամենայնիվ, աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։
Հրատարակության տվյալներով՝ Սու-57 կործանիչը Սու-27-ի իրավահաջորդն է, որը 1980-ականներին համարվում էր աշխարհի լավագույն մարտական կործանիչը։ Ընդգծվում է, որ նոր ինքնաթիռների արտադրության տեմպերը դեռ ցածր են, ՌԴ օդատիեզերական ուժերի տրամադրության տակ կա ընդամենը 10 այդպիսի ինքնաթիռ, սակայն մինչև 2026 թվականը սպասվում է, որ դրանց թիվը Ռուսաստանի Դաշնությունում կաճի մինչև 50։
Հրատարակությունը գրում է, որ այս Սու-27-Մ կործանիչի նոր տարբերակը Ռուսաստանին թույլ կտա կրճատել տեխնոլոգիական բացը Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ, որոնք այժմ վեցերորդ սերնդի կործանիչներ են ստեղծում։ 1in.am