Հեշտիայում խշխշուկ հիվանդությունից 3 կով է սատկել

Հեշտիայում խշխշուկ հիվանդությունից 3 կով է սատկել

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ամառային արոտավայրում խշխշուկ հիվանդությամբ վարակվել են խոշոր եղջերավոր անասունները: Արոտավայրը գտնվում է Սաղամո լճի մոտակայքում, գյուղից 15 կմ հեռավորության վրա:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեց. «Հեշտիայի ամառային արոտավայրում 1 – 3 տարեկան խոշոր եղջերավոր անասունների մոտ ի հայտ է եկել խշխշուկ հիվանդությունը: Այս պահի դրությամբ տեղեկացրել եմ բնակիչներին, դիմել ենք կենտորնական եւ մասնավոր անասնաբույժներին, ինչպես նաեւ բնակիչները անհատական կատարում են պատվասումը: Ասեմ, որ Հեշտիա գյուղում արդեն 3 -ը անկել են մի քանիսն էլ արդեն բուժվել են: Բնակիչներին կոչ եմ անում, որ ամեն տարի իրենց անասուններին պատվաստեն թե պետական ծրագրով եւ թե անհատական, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնեն»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայում խշխշուկ հիվանդությունից 3 կենդանի է սատկել

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում խշխշուկ հիվանդությունը եւ ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս, ինչպե՞ս պետք է պաշտպանվել մարդկանց եւ կենդանիներին այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք անասնաբույժ Արթուր Մղդեսյանի հետ:

Radio NOR · Արթուր Մղդեսյան

Կարդացեք նաեւ՝