Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի և Ծերաքվի գյուղի դպրոցներն առաջին դասարանցի չեն ունենա, MarneuliFM-ին ասել է Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն:
Դավաձեն նշել է՝ մունիցիպալիտետի ողջ ուսումնական հաստատություններում գրանցված է ընդհանուր առմամբ 1 723 առաջին դասարանցի։
Հարկ է նշել, որ Վրաստանում առաջին դասարանցիների գրանցումը տեղի է ունենում չորս փուլով:
Ուշագրավ է, որ գրանցման վերջին IV փուլը մեկնարկել էր հուլիսի 17-ին և ավարտվել հուլիսի 28-ին: aliq.ge