Իսպանիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը, որում եղել է 49 մարդ, այդ թվում՝ երեխաներ, գրում է Reuters-ը։
Իսպանիայի հյուսիսային Աստուրիա նահանգում զբոսաշրջային ավտոբուսը, որում եղել են ուղեւորների մեծ մասը՝ երեխաներ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոբուսում եղել է 49 մարդ, որոնցից 20-ը՝ փոքր երեխաներ։
«Տուրիստական երթուղի կատարող ավտոբուսը շրջվել է: Մոտ 40 մարդ վիրավորվել է, հիմնականում՝ երեխաներ։ Տուժածների լրջությունը ներկայումս գնահատվում է»,- ասել է Աստուրիա շրջանի ղեկավար Ադրիան Բարբոնը։ 1tv.ge