Փոփոխություններ կուտակային կենսաթոշակային սխեմայում

Փոփոխություններ կուտակային կենսաթոշակային սխեմայում

Օգոստոսից կուտակային կենսաթոշակային սխեմայում ընդգրկված քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրել այն ռիսկային պորտֆելը, որում կներդրվեն իրենց խնայողությունները։

2023 թվականի օգոստոսից կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցող քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրել այն ռիսկային պորտֆելը, որում կներդրվեն իրենց խնայողությունները։ Մասնավորապես, եթե մինչ այժմ կար միայն ցածր ռիսկային ներդրումային պորտֆել, ապա այժմ կավելանան միջին և բարձր ռիսկայինները։ Օգոստոսի 6-ից պետք է ունենանք ցածր, միջին և բարձր ռիսկային պորտֆելներ։ Գործող օրենքի համաձայն՝ տեղի կունենա վերաբալանսավորում, այսինքն՝ մասնակիցները կբաշխվեն ներդրումային պորտֆելների՝ ելնելով իրենց տարիքային խմբից, այնուհետև կունենան այլ ներդրումային պորտֆել ընտրելու լիակատար հայեցողություն (իրավունք):

Ներկայումս գործող օրենքի համաձայն, մինչև 40 տարեկան մասնակիցները ընդգրկվելու են բարձր ռիսկային պորտֆելում, 40-ից 50 տարեկանները՝ միջին ռիսկի պորտֆելում, իսկ 50-ից բարձր անձինք՝ ցածր ռիսկային պորտֆելում: Այնուհետև մասնակիցները կունենան ողջամիտ ժամկետ՝ կա՛մ մնալու առկա ներդրումային պորտֆելում, որին նրանք հատկացվել են տարիքային սահմանաչափի հիման վրա, կա՛մ ընտրել այլ ներդրումային պորտֆել: Ընտրվելուց հետո կլինի 12-ամսյա ժամկետ, որից հետո կարող եք մեկ այլ ընտրություն կատարել: