Գազի գինը կնվազի Թբիլիսցիների համար

Գազի գինը կնվազի Թբիլիսցիների համար

Tbilisi Energy-ն հայտարարում է բնական գազի սակագնի նվազեցման մասին։

Ընկերությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից սակագինը կնվազի, և մեկ խորանարդ մետրի արժեքը կկազմի 1,24 լարի՝ ներկայիս 1,35 լարիի փոխարեն։

Սակայն սակագնի փոփոխությունը կվերաբերի միայն իրավաբանական անձանց, իսկ բնակիչ սպառողների համար կմնա նույնը՝ 0,539708 լարի/խմ։

«Թբիլիսի Էներջի»-ն ինքնարժեքի փոփոխությունը բացատրում է գազի գնման գնի նվազմամբ և դոլարի նկատմամբ լարիի ուժեղացմամբ։

«Ընկերությունը ներկրում է բնական գազ և վճարումները կատարում է դոլարով։ Հաշվի առնելով մատակարարների կողմից գնվող գազի գնի նվազումը և ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի ամրապնդումը, ընկերությունը որոշել է նվազեցնել ոչ բնակելի սակագինը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նինոծմինդայում այսօրվանից առեւտրային սպառողների համար գազի սակագինը նվազել է. Ինչպես ավելի վաղ SJGC-ին հայտնել էր NOR ռադիոկայանին, օգոստոսի 1-ից գազի մեկ խորանարդ մետրի արժեքը կկազմի 0,46 դոլար՝ լարիին համարժեք։

Աղբյուր Netgazeti-ի

Գազի գինը կնվազի Ջավախքի կոմերցիոն սպառողների համար