Հարսին սպանած քաղաքացին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել

Հարսին սպանած քաղաքացին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել

Բաթումիի քաղաքային դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել ընտանիքի անդամին դիտավորությամբ սպանելու համար մեղադրվող քաղաքացուն։ Այս տեղեկությունը տարածել է դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ապացուցվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Սալիբաուրի գյուղում վիճաբանության ժամանակ մեղադրյալը որսորդական հրացանով կրակել է հարսի վրա, վերջինս տեղում մահացել է։

Իրավապահները նույն օրը ձերբակալել էին մեղադրյալին։