
Ամռանը Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունը ուսումնասիրում է Վրաստանի ամենաբանուկ առողջարանային քաղաքներից մեկի՝ Բաթումիի սրճարաններում և բարերում հյուրերին ոչ վրացերենով ծառայություններ մատուցելու հարցը։
Գործակալության մամուլի ծառայության հաղորդգրությունից պարզ է դառնում, որ «Բաթումիի մունիցիպալ տեսչությունը» գործակալությանը տեղեկատվություն է տրամադրել նման 11 օբյեկտի մասին։
«Տեղեկանք (սննդի) ճաշացանկը կազմվում և մատուցվում է հաճախորդներին ոչ պետական լեզվով, համապատասխան ծառայության կողմից իրականացված մոնիտորինգի շրջանակներում հաստատվել է նաև, որ պետական լեզվի չիմացության պատճառով հասարակական սննդի հաստատություններում, հաճախորդներին հաճախ մերժում են վրացերենով սպասարկել»,- հայտնել են գործակալությունից։
Դեպքի առթիվ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով, այն է՝ առևտրականը պարտավոր է սպառողին Վրաստանի պետական լեզվով՝ վրացերենով հստակ և հասկանալի տեղեկատվություն տրամադրել, ուսումնասիրություն է սկսվել:
RadioTavisupleba-ի ճշտող հարցին պատասխանելիս գործակալությունը նշել է, որ այս 11 օբյեկտներից շատերում ծառայություններն առաջարկվում են ռուսերեն, իսկ որոշներում՝ անգլերեն: aliq.ge