Ախալցիխեում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Ախալցիխեում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Օգոստոսի 1-ին, Ախալցիխեում, Ջակելի փողոցում շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել։Անձնակազմի երկու անդամ վիրավորվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի պահին մեքենայում եղել է միայն շտապօգնության խումբը՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը։

Ականատեսների վկայությամբ՝ շտապօգնության վարորդը մեկ այլ մեքենայի հետ վթարի վտանգից խուսափելու համար մեքենան դուրս է բերել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրահաղորդման գծի սյանը։

Վթարի ժամանակ տուժել են միայն բժիշկն ու բուժքույրը, ովքեր այս պահին տեղափոխվում են Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա։ Բուժհաստատության կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլիի խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Նրանք լուրջ վնասվածքներ չունեն։ Կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»։

«Էներգո-Պրո Ջորջիա»-ի փոխանցմամբ՝ էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է չորս բաժանորդի էլեկտրամատակարարումը։ Տեղում աշխատում է տեխնիկական խումբը՝ վնասը վերացնելու համար։ sknews.ge