
Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովում,- այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։
«Օվկիանոսի վահան 2023» կոչվող զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 30 ռազմանավ ու նավակ, 30 ինքնաթիռ և վեց հազար զինվորական։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ռազմական պատրաստության շրջանակներում Բալթիկ ծովի տարածքում կանցկացվեն ավելի քան 200 մարտական զորավարժություններ, այդ թվում՝ զենքի գործնական կիրառում։ 1tv.ge