
Ախալքալաքի բնակիչ Գերոնտի Ուրումաշվիլին պատահաբար գետում հին մետաղադրամ է հայտնաբերել։
«Գետից ավազ էի հանում ու պատահաբար գտանք։ Ես չգիտեմ, թե դա ինչ մետաղադրամ է: Այն արաբերեն մակագրություններ ունի»,- ասում է նա։
Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ պղնձե մետաղադրամը պետք է թողարկված լինի Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ) Աբդուլմեջիդ I-ի սուլթանության օրոք։ Աբդուլմեջիդ I-ը կառավարել է կայսրությունը 1839-1861 թվականներին՝ մինչև իր մահը։ sknews.ge