Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Բաթումիում ASTORIA GRANDE զբոսանավի միջադեպից հետո խոստացել է զբոսանավին Աբխազիայում ջերմ ընդունելության արժանացնել։
«Հանրապետությունը շահագրգռված է զբոսաշրջային ծառայությունների ընդլայնմամբ՝ հաշվի առնելով զբոսաշրջային գծերի ծառայությունների աշխարհագրական հնարավորությունները, մենք դրանք հատկապես հեռանկարային կդիտարկենք ամառային շրջանում», — ասել է Բժանիան։
Ի դեպ, զբոսանավը Բաթումի է ժամանել հուլիսի 27-ին և 31-ին։ Երկու օրերին էլ Բաթումիում բողոքի ակցիա է ընթացել նավի ժամանման դեմ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել համար։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը: aliq.ge