Օգոստոսի 1-ից սահմանափակվում է ամերիկյան ավտոմեքենաների արտահանումն ու վերաարտահանումը Վրաստանից Ռուսաստան. Այս մասին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Գերատեսչությունում հայտնում են նաև, որ ԵՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների արտահանումն ու վերաարտահանումը Ռուսաստան կսահմանափակվի սեպտեմբերի 26-ից, ինչպես նախատեսված է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթով։
Հունիսի 23-ին հաստատված պատժամիջոցների փաթեթի համաձայն՝ արգելվում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր (1,9 լիտր) շարժիչի տարողությամբ բոլոր էլեկտրական և հիբրիդային մեքենաներ։