Վրաստանում այս տարվա 6 ամսում գրանցվել է 27057 հանցագործություն

Վրաստանում այս տարվա 6 ամսում գրանցվել է 27057 հանցագործություն

Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում (հունվար-հունիս) Վրաստանում գրանցվել է 27 057 հանցագործություն, որից իրավապահների կողմից բացահայտվել է 16 738 փաստ (61,86%)։

Մասնավորապես, Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն, հանցագործությունների ամենամեծ թիվը՝ 7437 դեպք (4112 բացահայտված) գողությունն է, որին հաջորդում են տարբեր տեսակի թմրամիջոցների հանցագործությունների 2899 (2652) փաստեր. ընտանեկան բռնության 2153 (1763) դեպք, բռնության 1572 (825) դեպք և 2019 (1824) սպառնալիքի փաստ։

Բացի այդ, գրանցված հանցագործություններից կա կյանքի դեմ ուղղված հանցագործության 812 դեպք, որից 87-ը բացահայտվել է։ Դրանցից, համապատասխանաբար, դիտավորյալ սպանության 20 և ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փաստեր, որոնցից 31-ը բացահայտվել են իրավապահների կողմից, ինչպես նաև արձանագրվել են սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի 30 և 22 դեպք համապատասխանաբար։ Դրանցից բացահայտվել է 48 հանցագործություն։ Արձանագրվել է նաև ինքնասպանության դրդելու 630 դեպք՝ բացահայտվել է 6-ը։