Սարթիչալա գյուղում (Քվեմո Քարթլիի շրջան) 55 տոննա կշռող երկաթբետոնե սալաքարն ընկել է բեռնատարի վարորդի վրա, ինչի հետևանքով տղամարդը տեղում մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Վազիանի-Բակուրցիխե ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ։
Ինչպես հայտնում է Pirveli հեռուստաալիքը, փրկարարները մի քանի ժամ փորձել են դիակը դուրս բերել երկաթբետոնի տակից։
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները խախտելու փաստի առթիվ, որը հանգեցրել է մարդու մահվան։ Այս հանցանքը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։