
Վրաստանի ֆինանսների նախարարությունը շուկայում հայտնաբերել է 1 լարի անվանական արժեքով կեղծ մետաղադրամներ։
Այս պահին առգրավվել է 524 կեղծ մետաղադրամ, դրանք հիմնականում բաժանվել են Շիդա Քարթլիի շրջանում։ Կեղծ փողեր վաճառելու փաստով բերման են ենթարկվել երկու անձ, նրանց սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում։
Քանի՞ կեղծ մետաղադրամ կարող է այժմ հայտնվել շուկայում, հայտնի չէ: Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում չեն բացառում, որ գործով մեղադրյալների թիվը կարող է ավելանալ։