
Վրաստանի տնտեսությունը տարեկան կկորցնի մինչև 1 միլիարդ դոլար, եթե երկիրն ամբողջությամբ արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն դատապարտել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներով զբոսաշրջային նավի դեմ իրականացված գործողությունները։
«Եթե Ռուսաստանից զբոսաշրջիկներ չգան, Վրաստանը կկորցնի տարեկան մեկ միլիարդ դոլար և կկորցնի 20-30 հազար աշխատատեղ»,- ասել է «Վրացական երազանք»-ի նախագահը։
Կոբախիձեի խոսքով՝ յուրաքանչյուր զբոսանավը Վրաստանին բերում է 350 հազար դոլար։