Վրաստանի ֆինանսների փոխնախարար Միխեիլ Դունդուան նշել է, որ հուլիսին տարեկան գնաճը կազմել է 0,3 տոկոս։
«Մենք տեսնում ենք, որ գները կարգավորվում են, գնաճի ցուցանիշը զգալիորեն նվազում է, և այս ամենը բարձր տնտեսական աճի ֆոնին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ։ Տնտեսական զարգացումը ճիշտ է իրականացվում, և կարևոր է, որ ցածր գնաճի ֆոնին տնտեսական աճի լավ տեմպերը բնականաբար ազդում են բնակչության բարեկեցության վրա։ Տարվա ընթացքում ակնկալում ենք գնաճի տեմպի նվազում և ցածր մակարդակ։ Այս տեսանկյունից գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Միխեիլ Դունդուան։