Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եկամուտներն ամբողջությամբ արտացոլված են նրա ունեցվածքի հայտարարագրում և հասանելի են բոլորին,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան վարչապետի եկամուտների մասին հարցին։
Ինչպես նշել է նա, անցյալում է այն ժամանակները, երբ բարձրաստիճան պաշտոնյաները երկրի բյուջեից ֆինանսավորում էին անգամ սեփական երեխաների կրթությունը։
«Ինչ վերաբերում է վարչապետի եկամուտներին, ապա ամեն ինչ նշված է հայտարարագրում։ Մի բան կասեմ՝ այսօր Վրաստանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, թեկուզ վարչապետ, չի համարձակվի բյուջեից ֆինանսավորել իր սիրեկաններին, կանանց բերել՝ իրենց մերսելու համար։ Ես գիտեմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ունեն շատ տաղանդավոր և հաջողակ երեխաներ, բայց դա չի կարող պատրվակ լինել, որ ինչ-որ մեկը բյուջեից գումար վերցնի և ֆինանսավորի իր երեխայի կրթությունը»,- ասել է Կախա Կալաձեն։