Շովիի աղետը առանց զոհերի չի եղել՝ երկու դի է հայտնաբերվել

Շովիի աղետը առանց զոհերի չի եղել՝ երկու դի է հայտնաբերվել

Շովիի սողանքը հանգեցրել է մարդկային զոհերի.

Ինչպես IPN-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են երկու մարդու դի։

Տեղեկացնենք, որ այսօր Ռաճայի Շովի գյուղում սողանք է տեղի ունեցել։ ՆԳՆ-ի վերջին տեղեկատվության համաձայն՝ Օնիի մունիցիպալիտետում շարունակվող փրկարարական աշխատանքների արդյունքում աղետի գոտում գտնվող մոտ 70 քաղաքացիներ տեղափոխվել են անվտանգ տարածք։ Սահմանային ոստիկանության ուղղաթիռներն արդեն երեք թռիչք են իրականացրել, փրկարարական գործողությունը շարունակվում է։