Թբիլիսիի Լիլո շուկայում տղամարդ է վիրավորվել. Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել։
Ինչպես InterpressNews-ին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19/108 հոդվածով, որը ենթադրում է սպանության փորձ։
Տեղում մոբիլիզացվել են իրավապահները, կատարվում են քննչական գործողություններ։