Ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա չվերթի ժամանակ խնդրի է հանդիպել: Օգոստոսի 2-ի երեկոյան՝ թռիչքից 20 րոպե անց, ինքնաթիռը վերադարձել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը չի կարողացել ծալել շասսին։ Flightradar կայքի տվյալները նույնպես հաստատում են, որ ընկերությունը չի կատարել թռիչքը նախատեսված ժամին։
Azimuth Airlines ավիաընկերության չվերթը նախատեսված էր 22:45-ին: Ինքնաթիռը օդ է բարձրացել մոտ 6 ժամ անց՝ ժամը 04:35-ին։ Այս չվերթի համար ընկերությունը ինքնաթիռը Թբիլիսի է բերել ռուսական մեկ այլ օդանավակայանից՝ Միներալնիե Վոդիից։
Ի դեպ, հուլիսին ավիաընկերության ինքնաթիռներից մեկը խնդիր է ունեցել Մինվոդի-Երևան չվերթի ընթացքում։
2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագրեր է ստորագրել 2019 թվականի ամառվանից չեղարկված Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և 2000 թվականից գործող վիզաների ռեժիմի չեղարկման մասին։
Արևմտյան շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսմամբ: ԱՄՆ-ն կարծում է, որ դա կարող է վրացական օդանավակայանների ընկերություններին ենթարկել պատժամիջոցների վտանգի. aliq.ge