Շովի աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս չորս դի։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։
Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով արդեն վեց մարդ է զոհվել։ Երեկ փրկարարները սողանքի հետեւանքով երկու մահացածի դի են հայտնաբերել։
Օնի մունիցիպալիտետի աղետի գոտում արդեն երկրորդ օրն անընդմեջ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին ներգրավված են մոտ 400 հրշեջներ և ՆԳՆ տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Այսօր առավոտյան ժամը 06:00-ից սահմանապահ ծառայության երկու ուղղաթիռներ ներգրավվել են փրկարարական աշխատանքներին։
Այս պահին աղետի գոտուց անվտանգ վայր է տեղափոխվել եւս 140 մարդ։
Ուշ գիշերը աղետի գոտի է ժամանել փրկարարների լրացուցիչ խումբ, տեղում մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա և ծանր տեխնիկա։
Օնի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում ստեղծվել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։
Շովիում դեպքի առնչությամբ ակտիվացել է թեժ գիծ, որի թիվը 598 913 089 է։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի խոսքով՝ այս պահին աղետի գոտում հնարավոր չէ կապ հաստատել 35 մարդու հետ։