Ինչ փաստաթղթեր պետք է ունենալ Շենգենյան գոտի մուտք գործելիս

Ինչ փաստաթղթեր պետք է ունենալ Շենգենյան գոտի մուտք գործելիս

Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելիս, սահմանապահ ծառայության աշխատակիցները կարող են հետեւալ լրացուցիչ հարցերը տալ եւ պահանջել մի շարք փաստաթղթեր.

Ո՞րն է այցելության հիմնական նպատակը (գործնական` բիզնես, զբոսաշրջություն, ընկերների կամ բարեկամների տեսակցություն, կրթական-ուսումնական այց` 90 օրից ոչ ավելի):Առնվազն 6 ամիս վավերականություն ունեցող կենսաչափական անձնագիր

Զբոսաշրջություն և հանգիստ՝

Վերադարձի տոմս
Հյուրանոցի նախնական պատվեր
Ճամփորդական ապահովագրություն
Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):
Կոնֆերանսներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ

Մասնակցելիք միջոցառման ծրագիրը
Հյուրանոցի նախնական պատվեր
Ճամփորդական ապահովագրություն
Վերադարձի տոմս
Բարեկամների, ընկերների տեսակցություն

Հյուրընկալող անձի տվյալները (հասցե, հեռախոսահամար և այլն)
Հյուրընկալող անձի բնակության թույլտվություն, կամ` համապատասխան երկրում օրինական կեցության հաստատման այլ փաստաթղթի պատճեն
Ճամփորդական ապահովագրություն
Վերադարձի տոմս
Ճանապարհորդության ընթացքում ֆինանսական ծախսերը հոգալու վերաբերյալ փաստաթուղթ (կանխիկ գումար, ճանապարհորդական չեկ, գործող բանկային էլեկտրոնային քարտ և այլն):

www.aliq.ge



Opinion, pooling and voting