Ջավախքում ինքնասպանությունների մեծ մասի հավանական պատճառը նշվում է մոլախաղերից կուտակված պարտքերը

Ջավախքում ինքնասպանությունների մեծ մասի հավանական պատճառը նշվում է մոլախաղերից կուտակված պարտքերը

Խաղամոլությունը ժամանակակից հասարակության պատուհասն է, հատկապես Ախալքալաքում։ Շուրջ 8000 բնակչությամբ քաղաքում, իսկ ամբողջ մունիցիպալիտետում՝ 43000 բնակչությամբ (2014 թվականի դրությամբ) տարածքում գործում է 7 խաղային հաստատություն, ինչպես նաև 2 բուքմեյքերական գրասենյակ։ Փակվում են չհաջողված բիզնեսները, որոնց տեղում բացվում են սլոտ-ակումբներ կամ այլ մոլախաղային օբյեկտներ։ Աճում են նաև տեղական բյուջե մուտքավճարները հարկերի տեսքով։ 2023 թվականին նախատեսվում է ստանալ 700 000 լարի։ Այնուամենայնիվ, Ջավախքում որպես ինքնասպանությունների մեծ մասի հավանական պատճառ նշվում են մոլախաղերի հետևանքով կուտակված պարտքերը: Ի՞նչն է ստիպում մարդկանց կախվել խաղային ասեղից և ի՞նչն է խանգարում նրանց հետագայում իջնել դրանից: Այս և շատ այլ բաների մասին Jnews-ին տված հարցազրույցում խոսել է հոգեբան Ալլա Ավետիսովան։

– Ինչպիսի՞ մարդիկ են ամենից հաճախ ընկնում մոլախաղերի թակարդը:

– Իրականում պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Եվ դրանք կարող են գալ վաղ մանկությունից: Որքան էլ տարօրինակ լինի, բայց սովորաբար դրանք այն մարդիկ են, ովքեր դժվարություններ ունեն հարաբերություններ կառուցելու հարցում կամ ունեն դրա պակասը։ Մոլուցքով տառապում են մարդիկ, ովքեր կոմպլեքսավորված են, կամ ամաչկոտ, կամ ունեն հոգեկան խանգարումներ և այլն: Այս ցանկը լրացվում է նաև մարդկանցով, ովքեր վերապրել են զրկանք, մեղքի զգացում և դատապարտում:

Ինչ-որ մեկը խաղում է ինքնաբավարարման, ինչպես նաև այսպես կոչված «դատարկությունը» լցնելու պատճառով։ Ինչ-որ մեկն էլ՝ մտածելով, որ կստացվի մեծ գումարներ վաստակել։ Այո, ինչ-որ մեկին իսկապես հաջողվել է, բայց փոխարենը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, նա ընկել է ծուղակի մեջ, որտեղից թվում է, թե ցանկացած պահի կարող է դուրս գալ, բայց միևնույն ժամանակ դա չի ստացվում: Կան ավելի շատ պահող գործոններ: Մարդը ձեռք է բերում կախվածություն: Բացի այդ, մարդը կորուստներ է կրում իր կյանքի այլ ոլորտներում։ Օրինակ՝ նման մարդու համար դժվար է ուշադրություն դարձնել իր ընտանիքի վրա, ունենալ առողջ հարաբերություններ։ Արտաքուստ նման մարդու կյանքում ամեն ինչ կարող է գեղեցիկ թվալ, բայց ոչ ավելին։ Եվ ինչքան էլ դա վատ հնչի, բայց մի մարդն անզոր է այս «համակարգի» առջև։

Դժվար է այս համակարգ ներքաշել գիտակից կյանքով ապրող, ինչպես նաև իրազեկ, հոգևոր և էմոցիոնալ հասուն մարդու։ Այնուամենայնիվ, բոլոր մարդիկ սխալական են:

– Ի՞նչն է դրդում մարդուն սկսել խաղալ

– Ասենք այսպես՝ մարդու ցածր հոգեկան վիճակը, որ հետապնդում է նրան։ Նրան անհրաժեշտ է իր՝ որպես անձի մասին սեփական կամ այլոց հաստատումը, լցվելու, բավարարվածություն ստանալու համար։ Այսպես նա ինքնահաստատվում է, հաճույք ստանում և նույնիսկ իրեն մարզիկ և հաղթող է զգում։ Բայց նրանք գիտե՞ն, որ իսկական սպորտում կույր խաղեր չեն խաղում։ Իհարկե, սա սուտ է, երեւի այսպես են արդարացնում իրենց ընտրությունը, բայց նրանք ոչ թե մարզիկներ են, այլ մոլագարներ։ Իսկ խաղային կախվածությունը նույն թմրամոլությունն է, բայց խաղերից:

– Ի՞նչ կա մոլախաղի մեջ, որը տարիներ շարունակ կախվածության մեջ է պահում մարդուն

– Նրանց հետ է պահում իրենց չվերականգնվող մտածելակերպը և այն ցածր վիճակը, որով նրանք ապրում են, ոչ թե բուն մոլախաղի վայրը: Նրանք, չիմանալով այլ ճանապարհի մասին, գնում են խաղատուն, որտեղ գոնե ինչ-որ ժամանակով բավականություն են ստանում։

Խաղամոլներն ունեն տագնապի ամենաբարձր մակարդակը, և նրանք զգում են օտարման, անտեսման, մեղքի զգացում: Նրանք փորձում են ինչ-որ կերպ «հանգստացնել» այս սարսափելի վիճակը և դիմում են համակարգչային կամ ազարտային խաղերի միջոցով ադրենալինի ավելացման այս մեթոդին։

Իսկ այնտեղ՝ խաղատանը, թվում է, թե նա ստանում է իր ուզածը, բայց դա ոչ մի կերպ չի բավարարում նրա կարիքները, գործում է ժամանակավոր, ինչպես խաբկանք։ Թվում է, թե բավարարված է, բայց հետո այն վերադարձնում է նախնական վիճակին։ Մարդն անցնում է հետևյալ փուլերով՝ 1) շահում, 2) պարտություն, 3) հուսահատություն, 4) անհույս վիճակ։ Եվ հաճախ շրջապտույտ է կատարում: Նրանք ապրում են ոչ թե իրական, այլ հորինված կյանքով, թեկուզ քիչ-քիչ, բայց այդպես մի պահ հանդարտվում են, իսկ դրա դիմաց կորցնում են իրական հնարավորությունները։

– Որո՞նք են մոլախաղերից կախվածության տեսակները: Ո՞րն է դրանց տարբերությունը:

– Խաղաքարտեր, վիճակախաղեր, իրադարձային խաղադրույքներ, առցանց կազինո և այլն: Դա նույն համակարգն է, բայց տարբեր տեսակներով: Որքա՞ն է հավանականությունը, որ հենց դու կհաղթես: Նման խաղերի նպատակը ֆինանսական օգուտներ ստանալն է կամ գոնե հասնել դա ստանալուն։

Հիմա առաջարկում են անվճար գրանցվել, ինչն արդեն վատ է։ Անվճար խաղալու հնարավորություն են տալիս, իսկ հետո նաեւ հաղթանակ։ «Հիանալի է»,- կարծում է խաղացողը, բայց ընկել է թակարդը և հենց առաջին փուլում «հաղթանակ»։ Եվ եթե ինչ-որ մեկին բախտ է վիճակվում հանել շահումը և այլևս չմտնել տվյալ պորտալ, ապա շտապում եմ տեղեկացնել, որ սա ժամանակավոր է: Դուք պետք է օգնություն խնդրեք մասնագետից: Ի վերջո, խնդիրը ոչ թե խաղալու ցանկության մեջ է, այլ վերը նշվածի մեջ, և պետք է լուծում տալ։

– Հնարավո՞ր է բուժվել մոլախաղային կախվածությունից: Եթե այո, ապա ինչպե՞ս<

– Մարդն ընտելանում է այս համակարգին ու նույնիսկ հարմարվում դրան, դժվար է նրան պատկերացնել, թե ինչպես կարող է այլ կերպ լինել։ Նրա համար ազատությունը բանտ է, իսկ բանտը` ազատություն: Միակ ելքը մտածողության թարմացումն է։ Բանականությանը դա շատ է պետք։ Դուք կարող եք օգնություն և աջակցություն խնդրել հոգեբանից, հոգեթերապևտից, հոգևոր առաջնորդից:

Հոգեբանները կօգնեն Ձեզ հասկանալ և լուծել Ձեզ անհանգստացնող հարցերը։ Դուք աջակցություն կունենաք և ստիպված չեք լինի միայնակ քայլել այդ ճանապարհով։ Թերևս սկզբում թերապիան շարունակելը կա՛մ սարսափելի կլինի, կա՛մ դժվար, բայց շարունակել ինքդ քեզ վրա աշխատելն արժե այդ ջանքերին: Ի վերջո, իրական ազատությունն ինքնին լավ է: Բայց պետք է կարողանալ ազատ ապրել, սովորել։ Մտածելակերպի թարմացումը կօգնի այս գործընթացին: Եվ այն թարմացնելու համար մասնագիտական աջակցություն է անհրաժեշտ: