Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի տեղեկություններով՝ Շովիի աղետի գոտում 11 մարդ է զոհվել։
Ինչպես ասել է Զուրաբ Ազարաշվիլին, Ռաճայում շատ ծանր ողբերգություն է տեղի ունեցել:
«Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ցավակցում եմ Վրաստանին։ Այն, ինչ էպիկենտրոնում է, շատ ծանր է: Այս տարածաշրջանի համար շատ մեծ աղետ է: Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած։ Փնտրում են 25 մարդու՝ ուղղաթիռները երեկ և այսօր կարողացել են մեծ աշխատանք կատարել փրկարար օղակի ուղղությամբ, և 210 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք։
Այստեղ ուզում եմ հաստատել, որ ուղղաթիռներով անվտանգ վայր տարհանված մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում։ Մի քանիսն ունեցել են նվազագույն, կյանքին չվտանգող վնասվածքներ: Հաստատում եմ նաև, որ տարբեր մարզերից տարբեր տիպի խմբեր են մոբիլիզացվել վայր՝ բժշկական օգնության առումով։ Մահացածներից մի քանիսի ինքնությունը պարզվել է, իմ ունեցած տեղեկություններով, բայց ոչ բոլորը։
Տեղում շփվել եմ անհայտ կորածների ընտանիքի անդամների հետ, այնտեղ մոբիլիզացված է մեր շտապօգնության բրիգադը, այս պահին բժիշկների լրացուցիչ խումբ է գնում այլ բրիգադով»,- ասել է նախարարը։