Շովիի աղետի գոտում եւս մեկ մարդու դի է հայտնաբերվել

Շովիի աղետի գոտում եւս մեկ մարդու դի է հայտնաբերվել

Շովի աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ մահացածի մարմին։

Աղետի զոհերի թիվը հասել է 12-ի։

Այսօր առավոտյան Շովիում վերսկսվել են աղետի հետեւանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանության ուժերն ու ավիացիան։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։

Շովիի ողբերգության կապակցությամբ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։



Opinion, pooling and voting