
Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը կրկին ավելացել է՝ փրկարարները հայտնաբերել են 15-րդ անհետ կորածի մարմինը, հայտնում է Առաջին ալիքը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում սողանքի հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը: Այս պահին փրկարարները տարհանել են 210 մարդու։ Նախօրեին հաղորդվել էր 25 անհետ կորածների որոնումների մասին։
Վրաստանում օգոստոսի 7-ին հայտարարվել է սգո օր։